Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ) սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում, որտեղ կհետևելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին:

Ինչպես տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը։

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: