Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հացահատիկի նախաձեռնությունն ավելի մեծ ծավալով վերսկսելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Նա Թուրքիան անվանել է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման առանցքային երկիր։

Էրդողանը վստահեցրել է, որ Անկարան առաջին իսկ օրվանից հավասարակշռված և արդարացի վերաբերմունք է ցուցաբերել։

«Մեր նպատակը երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի ստեղծելն է»,- ավելացրել է նա, հաղորդում է Anadolu-ն։