Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Մի երկիր, որի ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ վերջին 5 տարում կազմել է 5 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր էլ այն կազմում է 11 միլիարդ դոլար,
2. Մի երկիր, որը ՊԱՏԵՐԶՄՈՒՄ Է և ԳՏՆՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ վտանգի տակ,
3. Մի երկիր, որի 120.000 քաղաքացիներ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ ՍՈՎԻ ՈՒ ԿՈՏՈՐԱԾԻ վտանգի տակ են,
4. Մի երկիր, որի բանակի զինվորը ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԻ և այդ պատճառով զոհվում է,
5. Մի երկիր, որի բանակը ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ՈՐ ԶԵՆՔ ԱՌՆԻ,
6. Մի երկիր, որը ողջ Սփյուռքով մեկ ամեն տարի համազգային ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ է կազմակերպում և հավաքում է մոտ 6 միլիոն դոլար,
7. Մի երկիր, որի ղեկավարությունը համակերպվել է իր թուլության հետ և դրա պատճառով ԱՆՎԵՐՋ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է,
8. Մի երկիր, որը բազում տնտեսական և սոցիալական ծրագրեր ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ, որովհետև փող չունի,
9. Մի երկիր, որտեղ բնակչության հիմնական մասը ԱՂՔԱՏ ԿԱՄ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏ Է,
10. Մի երկիր…
… Ահա ուրեմն, նման մի երկիր առնվազն 6 միլիոն դոլար վճարում է, որ մի հայտնի ԹՄՐԱՄՈԼ ՈՒ ՆԱՐԿՈԴԻԼԼԵՐ գա և իր անկախության 32-ամյակի կապակցությամբ իր ազգային գլխավոր հրապարակում… ոռնա ու նարկոփարթի կազմակերպի:
Սա սխալ է, ես չեմ կարող նման վարքագիծը ընդունել»: