«Արցախյան ճգնաժամը ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ գործողություններ»,-X -ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել:

«Դադարեցրե´ք ադրբեջանական շրջափակումը, և օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- հորդորել է նա։