Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 23–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են Chevrolet Volt, Opel մակնիշի մեքենաները և Howo մակնիշի բեռնատարը:

Shamshyan.com–ը հայտնում է, որ վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Աբովյան» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: