«Թբիլիսիում տեղացած առատ տեղումներն ու քամին խնդիրներ են ստեղծել մայրաքաղաքում։ Փողոցներն ու ստորգետնյա անցումները հեղեղված են, ծառեր են տապալվել, էլեկտրական լարերը վնասվել են»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

«Թբիլիսիի քաղաքապետարանի բոլոր համապատասխան ստորաբաժանումները՝ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ միասին, լիովին մոբիլիզացված են, և սկսվել է խնդիրների վերացումը։ Տեղում ներկա են Թբիլիսիի բոլոր շրջանային վարչակազմերի ներկայացուցիչները։

Բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ փողոցներով տեղաշարժվելուց և անհրաժեշտության դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ»,- ասված է հաղորդագրության մեջ։