Ես չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Երկրորդը՝ անակնկալ չի եղել, որովհետեւ ես դրա մասին մի 10 օր առաջ ասել եմ իմ հարցազրույցներում, որ Հարությունյանը պետք է գնա, այլընտրանք չունի, որովհետեւ քաղաքական եւ որեւիցե դրսի ուժ նրան չի սատարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել եւ նա պարտադրված է լինելու գնա: Եւ ստեղծված իրավիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում, չեն նստում եւ խոսում, դա բերել է ճգնաժամի եւ նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ: Հիմա թե ինչքանով է ինքը ձեւակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է»,-ասել է Բաբայանը:

Հարցին, թե արդյոք տեղի ունեցած հեղաշրջում չէր, արդյոք Արայիկ Հարությունյանին Արցախի նախկին 2 նախագահները եւ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները չեն ստիպել, որ հրաժարական տա, Բաբայանը ասաց, որ Արայիկ Հարությունյանը պայմանավորվել է Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ եւ նման որոշում է կայացրել, սակայն նրան չեն պարտադրել: