«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունները վճռորոշ փուլ են մտել։ Ընդգծված առաջատարներից մեկը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, որի վերադարձը քաղաքականություն բավական հետաքր քիր ձև ով եղավ, կարելի է ասել՝ գեղարվեստորեն. նախ՝ համացանցում նա հրապարակեց իր «Քաղաքապետը» ներկայացումը, որը հումորային ձևով պատմում է անցած երեք տարում քաղաքականության մեջ նրա փորձի ու իր երբեմնի կուսակցական ընկերների խարդավանքների մասին։ Ինչ խոսք, պետք է ընդունել, որ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել. այն արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել, ինչը հայալեզու «կոնտենտի» համար բավական տպավորիչ թիվ է:

Ըստ այդմ, շատերը հիմա կես կատակ - կես լուրջ նշում են , որ եթե անգամ այդ դի տումների 2030 տոկոսը երևանցիներ լինեն , ապա այդ փաստը լրջորեն կարող է ազդել ընտրությունների ելքի վրա։ Բացի այդ, անկարևոր չէ հիշել Մարությանի հստակ հայտարարությու նը՝ ոչ մի համագործակցություն ՔՊ - ի ու նախկինների , իր ձևակերպմամբ՝ «սևերի» հետ։ Այս դիրքորոշումը կարող է շատ աջակիցներ հավաքել երևանցիների շրջանում, ինչը, կարծես թե , ապացուցվում է Մարությանի քարոզարշավային հանդիպումներին մարդ կանց դրական ընդունելությունից։

Մյուս կող մից՝ իշխող ՔՊ - ում գնալով ավե լի են ան հանգս տանում ստեղծված իրավիճակով, քանի որ նույնիսկ տեղեկատվական ակտիվ արշավը, հակաքարոզչությունը, վարչական ռեսուրսի կիրառումն ու խախտումները , որոնց մասին բարձրաձայնում են անգամ ներկա իշխանության «սիրելի» արևմտամետ ՀԿ-ները, ի վիճակի չեն իշխող ուժի համար ապահովելու 50 տոկոս+1 ձայն: Դա է պատճառը, որ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավոր քպականները անձամբ մասնակցում են քարոզարշավին , ավելին, մեր տեղեկություններով, փորձում են համոզել Նիկոլ Փաշինյանին, որ գոնե վերջին օրը միանա քարոզաշավին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը դեռևս չի արձագանքել այդ «հրավերին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում