Չենք կարող չընդունել, որ Հայաստանն ու Ռուսաստանը հիմա դժվար ժամանակներ են ապրում։ Սա օբյեկտիվորեն չէր կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայ-ռուսական մեդիա համաժողովի ժամանակ հայտարարեց «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Նրա խոսքով, լրատվամիջոցներին ու փորձագիտական ​​հանրությանը վերապահված է ուսումնասիրելու, արտացոլելու և առաջացող խնդիրների լուծումներ գտնելու կարևոր առաքելություն։

Ծառուկյանը վստահ է, որ բարձրաստիճան մասնագետների գնահատականներն ու մեկնաբանությունները կնպաստեն բազմաթիվ հարցերի ուսումնասիրությանը և թույլ կտան ավելի լավ ճանաչել միմյանց։

Նա ասաց, որ քննարկումների արդյունքում ռուս գործընկերների հետ համագործակցության մասին հայտարարություն կստորագրվի, ինչը եւս մեկ կարեւոր քայլ կլինի երկու երկրների լրատվամիջոցների միջեւ համագործակցության խորացման համար։

«Լրատվամիջոցների համագործակցությունը նույնքան կարևոր է, որքան մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Հենց այս կապերի խորացմանն է ուղղված մեր միջոցառումը»,- նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը։