Այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում ենք իրականացվող ծրագրերի ընթացքին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:


Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում