Հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս կալանավորվել են օտարերկրյա երեք քաղաքացիներ։ Ի պատասխան «Sputnik Армения»-ի հարցման՝ տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում։

Գերատեսչությունում տեղեկացրել են, որ ԱԱԾ գլխավոր քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Արարատի մարզում հայ-թուրքական սահմանը երկու օտարերկրացի քաղաքացիների անօրինական հատելու հետ կապված։ Եվս մեկ գործ հարուցվել է Արմավիրի մարզում՝ «առանց անհրաժեշտ փաստաթղթերի եւ համապատասխան թույլտվության» Հայաստանի սահմանը հատելու հետ կապված։


Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։ «Sputnik Армения»-ի տվյալներով՝ սեպտեմբերի սկզբին Բուրաստան գյուղի մոտ ռուս սահմանապահները բռնել են Բանգլադեշի երկու քաղաքացու, որոնք ցանկանում էին անցնել Հայաստանից Թուրքիա։

Երկրորդ դեպքի ժամանակ բռնվել է Թուրքիայի քաղաքացի, որը ցանկանում էր Թուրքիայից անցնել Հայաստան, նրան կալանավորել են Բերքաշատ գյուղի մոտ։ Հուլիսի վերջին սահմանն ապօրինաբար հատելու ժամանակ Սիրիայի քաղաքացի է բռնվել։

Միջպետական պայմանագի շրջանակում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը Հայաստանում զբաղվում է Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությամբ։