ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հերքվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնի քննիչ Գ.Գ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին «Ցեզար» գիշերային ակումբում Ռազմիկ Խաչատրյանին ծեծի ենթարկելու հանգամանքը, և միաժամանակ հիմնավորվել է, որ Ռազմիկ Խաչատրյանը նույն քրեական գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն` որպես մեղադրյալ տված ցուցմունքներով հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող` քննիչ Գ.Գ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին` ժամը 03-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն` հանցագործություն կատարելու մասին: Սույն քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության: