Ադրբեջանի խորհրդարանում լսումներ են «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան, իրավական ասպեկտներ» թեմայով։

Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջան» ասելով Բաքվում նկատի ունեն Հայաստանի, եւ առաջին հերթին՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի տարածքը։

Լսումների շրջանակում հայտարարվել է քրեական գործերի հարուցման մասին՝ «Արեւմտյան Ադբեջանից ադրբեջանցիների բռնի տեղահանման հետ կապված»։

«Իրավական ասպեկտների մեջ՝ կապված Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հետ, կարեւոր դեր է խաղում այն հանցագործությունների վերհանումն ու ապացուցումը, որոնք դարեր շարունակ կատարվել են Հայաստանի եւ նրա հովանավորների կողմից մեր հայրենակիցների դեմ, որոնք ապրել են Արեւմտյան Ադրբեջանում, նաեւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- ասել է գլխավոր դատախազի տեղակալ Էլմար Ջամալովը, տեղեկացրել է APA-ն։