Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին միջազգային կազմակերպություններին հիշեցրել է Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման պատասխանատվության մասին, գրում է Tasnim-ը։

«Չորեքշաբթի ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Ռաիսին խստորեն դատապարտել է Իսրայելի ռեժիմի հանցագործությունները Գազայի ժողովրդի դեմ»,- գրում են լրատվամիջոցները։

«Սիոնիստները մարդկության դեմ հանցագործություններ են կատարում ողջ աշխարհի աչքի առաջ։ Բոլոր միջազգային կազմակերպություններն ու կառույցները պետք է կատարեն իրենց պարտականություններն այս հարցում՝ առանց որևէ բացառության և խտրականության»,- ասել է Իրանի նախագահը։