Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին բաժին են հրավիրել Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 8-ին Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված «Տոյոտա Քեմրիի» վրայից գողացել է ավտոմատ կառավարման համակարգը, որը կարող է ներկայացնել:

Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին բաժին են հրավիրել Թբիլիսի քաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նա նույնպես խոստովանել է, որ օգոստոսի 21-ին Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված «Մազդա CX5»-ի վրայից գողացել է ավտոմատ կառավարման համակարգը:

Գողոնն առգրավվել է:

Մեքենայատերերից ընդունվել են հաղորդումներ:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն: