Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:


Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի թերմոպլաստով: