Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը տարածաշրջանային խորհրդակցությունների հերթական փուլը կանցկացնի՝ այցելելով Կատար և Թուրքիա։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Ալի Բաքրին՝ քաղաքական հարցերով։

Ինչպես նշում է իրանական IRNA գործակալությունը, Կատարում և Թուրքիայում Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հանդիպումներն ու քննարկումները «նվիրված կլինեն Պաղեստինի վերջին իրադարձություններին»։ «Պլանավորվում է, որ Կատար կատարած այցից անմիջապես հետո (սկսած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին) Աբդոլլահյանը կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի այդ երկրի պաշտոնյաների հետ և կքննարկի իրավիճակը Պաղեստինում»,- փոխնախարարի խոսքերն է մեջբերում IRNA-ն։