Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի պատերազմի մասին մի շարք հայտարարություններ է արել։

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի վրա հարվածում է բոլոր ուղղություններից՝ օդից, ծովից, ցամաքից և ուժեղացնում է շրջապատումը, հայտնում է Вести Израиля-ն։

Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը թաքնվել է բունկերում և դադարել է կապի դուրս գալ։

Գալանտը վստահեցրել է, որ առանց առևանգվածների ազատ արձակման ոչ մի կրակի ժամանակավոր դադարեցում չի լինի։

«Գազայի գործողություններում մենք արտակարգ հաջողության ենք հասել»,- Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուն նաև նշել է. «Մենք մտադիր չենք կանգ առնել և կշարունակենք մինչև վերջ»։