ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Այս մասին  հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։