ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։