Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջուրմ գյուղից 41 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 12 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 188 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։