Սա հերթական «կուտն» է, որ Ռուսաստանը պատրաստել է մեզ համար: Այս մասին  նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Ռուսաստանը որոշեց կատարել իր պարտավորությունները եւ սպառազինություն է տրամադրել Հայաստանին:

«Այսքան տարի չէր մատակարարում այդ զենքը, որի դիմաց մենք նախօրոք վճարել էինք: Ռուսաստանը, որ պատերազմի մեջ է Ուկրաինայում, ի՞նչ զենք պետք է մեզ մատակարարի, մեզ պետք է մատակարարի 1980-ականների սպառազինություն, տեխնիկա, որը այսօր չի աշխատելու: Ադրբեջանը ժամանակակից սպառազինություն է ձեռք բերում, մենք գնում ենք 80-ականների զենքերի հետեւից:

Ռուսաստանը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ են արդեն Հայաստանին օգնելու: Այդ օգնությունը մեզ վրա շատ թանկ է նստելու: Դա մեզ վրա նստելու է Սյունիքի միջանցք: Մենք պետք է խելոք լինենք, որ այդ բոլոր հարվածների տակից դուրս գանք»,-ասաց պատգամավորը: