Փետրվարի 18-ին` ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մոտակայքում, բախվել են VAZ (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1976 թ․) և Skoda (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հանելը՝ Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։

Փրկարարները փակել են VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դիերը դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենաներին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։