Մեծ պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականները շաբաթ երեկոները միաբանվում են միասնական աղոթքի համար։ Հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Մակարավանքում էին։

Օրհնեմք զՔեզ, անսկիզբն Հա՛յր Որդւոյդ Միածնի,

զՈր առաքեցեր ի դարձումն մոլորեալ ոչխարին,

Դարձո՛ եւ զմեզ ի մեղաց Որդւոյ Քո չարչարանօք»։