Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և համաձայնել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը»,- ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն: