Ադրբեջանի ԱԳՆ-ն սովորականի պես չի ընդունել Եվրոպական խորհրդարանի բանաձեւը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ 2024թ. մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը «Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» «ոչ միայն անհիմն է ու կանխակալ, այլեւ Ադրբեջանի դեմ հերթական երկակի չափորոշիչների վառ օրինակ է, եւ առհասարակ ընդունվել է «Հայաստանի եւ հայկական լոբբիի ազդեցությամբ»։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի տարբերակով՝ «նման բանաձեւերը ոչ մի ընդհանուր բան չունեն հայտարարված արժեքների հետ եւ լիովին չեղարկում են Եվրոպական խորհրդարանի դերը՝ որպես կառույցի»։