ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն այսօր՝ մարտի 19-ին կայցելի Հայաստան:

Նա Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի հետ հանդիպումից հետո ՀՀ կառավարությունում նրանք հանդես կգան հայտարարություններով:

Ավելի վաղ Ստոլտենբերգն այցելել է Ադրբեջան և Վրաստան: