ԱՄՆ Պետդեպարտամենտը «2023 երկրի զեկույցները մարդու իրավունքների պրակտիկայի մասին. Հայաստան» տարեկան զեկույցում նշել է փաստաբանների նկատմամբ ոստիկանության բռնության դեպքերը։ Մասնավորապես, ԱՄՆ ԱԳՆ-ի վերանայման մեջ խոսքը փաստաբաններ Մարզպետ Ավակյանի և Էմանուել Անանյանի հետ կապված գործի մասին է։

«Օրինակ՝ փետրվարի 10-ին ոստիկանները ծեծի են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժնում ձերբակալված երեխաներին իրավաբանական օգնություն ցույց տվածփաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին։ Հաղորդվում է, որ ոստիկաններից մեկը հարձակվել է փաստաբանների վրա այն բանից հետո, երբ նրանց անչափահաս հաճախորդները մեղադրել են սպային, որ բերման ենթարկելիս չափից ավելի ուժ է կիրառել իրենց հանդեպ:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ փաստաբաններն անհարգալից վերաբերմունք են դրսևորել և վիրավորական արտահայտություններ կիրառել՝ խոչընդոտելով քննությանը»,- նշված է զեկույցում։ Հիշեցվել է նաև, որ օգոստոսի 15-ին դատախազությունը հաստատել է, թե ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել փաստաբանների նկատմամբ և նրանց նկատմամբ՝ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով քրեական գործ հարուցել:

«Հոկտեմբերի 9-ին դատարան է ուղարկվել քրեական գործ՝ ՆԳՆ վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ գծով տեղակալի, ավագ օպերլիազորի և նույն բաժնի օպերլիազորի նկատմամբ։ Տարեվերջին շարունակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի երեք ոստիկանների նկատմամբ դատավարությունը՝ ծանրամարտի 2020 թվականի չեմպիոն Արմեն Ղազարյանի և ևս մեկ քաղաքացու նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով խոշտանգումների մեղադրանքով։ Սակայն, երբ դատավորի պաշտոնը բարձրացվել է նրան նոր մարդ է փոխարինվել, դատավարությունը վերսկսվել է ապրիլի 10-ին, թեև այն արդեն ավարտին մոտ էր: Երեք մեղադրյալներն էլ գրավի դիմաց ազատվելուց հետո վերադարձել են իրենց աշխատանքին»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։