Բագրատաշեն տանող ճանապարհին սևբերետավորները և ոստիկանները ճանապարհի երկայնքով շարք են կազմել, որպեսզի տավուշեցիներին թույլ չտան դուրս գալ և փակել ճանապարհը:

Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ էր Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում: Մարդիկ այստեղ փակել էին ճանապարհը: Նրանց հետ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը:

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:


Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր: