Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի համանուն կղզում Ռուանգ հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական վարչությանը։

Զեկույցում նշվում է, որ հրաբուխը ծխի և հրաբխային մոխրի սյուն է արտանետել 19 կմ բարձրությամբ:

Ռուանգն արդեն ութ անգամ ժայթքել է ապրիլին։ Մինչ այս կղզուց տարհանվել էր 828 բնակիչ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։