Հայաստանը ավստրալիական իրավապաշտպան Walk Free Foundation կազմակերպության կողմից ներկայացված ստրկության համաշխարհային ինդեքսում Global Slavery Index 2013 զբաղեցնում է 57-րդ հորիզանականը:

Վարկանիշային աղյուսակի ստեղծողները ստրկության հասկացությունը ընդարձակել են և այդ հասկացության մեջ են ընդգրկել նաև կախվածությունը կրեդիտորներից և հարկադրական ամուսնությունը:

Հայաստանում ստրկության մեջ գտնվողների թիվը կազմել է 10.000-11.000:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Մավրիտանիան, որին հաջորդում են Հայիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Կոտդիվուարը, Գամբիան և Գաբոնը: Վարկանիշի ամենաստորին հատվածում գտնվում են Իսլանդիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան: Ընդհանուր առմամբ աղյուսակում ընդգրկված է 162 պետություն: Համաձայն Global Slavery Index 2013 հեղինակների աշխարհում ստրկության մեջ է գտնվում շուրջ 29.8 մլն մարդ: