Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր միջադեպ էր տեղի ունեցել Վահագն Չախալյանի և Միխեիլ Սաակաշվիլիի միջև:

Հարցին, արդյո՞ք պլանավորված չէր այս ամենը Չախալյանը պատասխանեց. «Մենք հանգիստ կանգնած էինք, նախագահը մեզ մոտեցավ: Ընդհանրապես մեր կողմնակիցների մի տոկոսն էլ չկար հավաքված, եթե մենք պատրաստված լինեինք հակառակը կլիներ»:

Ըստ Չախալյանի Միխեիլ Սաակաշվիլին նախագահին վայել արտահայտություններ չօգտագործեց. «Ես ևս մեկ անգամ ամաչեցի: Վերջում ասաց արի ադին նա ադին ելնենք: Երկրի նախագահը իրավունք ունի՞ իր քաղաքացուն հաշիվ պարզելու հրավիրելու: Ես ասացի, որ 5 օրից: Պետք չեր դա ասել: Մի բան հասկացա, որ կոնֆլիկտ կուզեն»,- իր տեսակետը հայտնեց Չախալյանը:

am.sknews.ge