Նոյեմբերի 11-ին Դամասկոսում քրիստոնեական թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցուն կից Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի երկու աշակերտ է մահացել: Աշակերտները ճեմարանից դուրս գալիս են եղել, որ դռան առջև ընկել է հրանոթ, որի բեկորների պատճառով երկու զոհ է արձանագրվել և տասնյակ վիրավորներ, որոնց մեծ մասը աշակերտներ են: Երկու զոհված աշակերտներն են վեցամյա Հովհաննես Աթոքանյանը(առաջին դասարան) և Վանեսա Միխո Պետրոսը(երկրորդ դասարան):Այս մասին հաղորդում է Հորիզոն շաբաթաթերթը: