Երեկ կեսօրից հետո մոտավորապես ժամը չորսի կողմերը հայաշատ Վիլլաների թաղամասը ծանր հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Yerakouyn-ը՝ հղում կատարելով «Բերիո Նյուզին»:
Հրթիռի պայթունների պատճառով բնակիչներ են վիրավորվել, որոնց թվում եղել է հինգ հայ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Ռաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը:
Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են Հալեպի համալսարանի հիվանդանոց բուժումներ ստանալու նպատակով: