Այսօր, նոյեմբերի 21-ին երեք օրվա որոնումներից և քնություններից հետո ի հայտ եկավ, սիրիական բանակում ծառայող հայ զինվոր Հակոբ Տեր Ղազարյանի դիակը: Այս մասին հաղորդում է «Բերիո նյուզ»-ը:
Նոյեմբերի 18-ին զինված ընդիմադիրների կողմից ականի թիրախ է դարձել Դամասկոսի Հարասթա հյուսիսային շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը:
Նշենք, որ պայթունի հետեւանքով կենտրոնի երկու շենք է ամբողջությամբ փուլ եկել,ինչի պատճառով տասնյակ զոհեր և վիրավորներ են արձանագրվել:
Զոհվածներից մի քանիսի ինքնությունը պարզվել էր, սակայն եղել են դիակներ, որոնց պատկանելիությունը «Թի. Էն. Էյ.» քննության միջոցով հնարավոր կլինի բացահայտել: Հետևաբար երեք օրվա որոնումներից և քննություններից հետո ի հայտ է եկել, որ զոհերի թվում եղել է սուրիական բանակում ծառայող հայ զինվոր՝ 14 Սեպտեմբեր 1988 թվականին ծնված Հակոբ Տեր Ղազարյանը: