Ermenihaber.am-ը գրում է. Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթում հրապարակվել է հոդվածագիր Սերդար Քորուջուի «Արդյո՞ք Փերվերից հետո հերթն Ազնավուրինն է» հոդվածը, որտեղ Քորուջուն նախ անդրադարձել է Ազնավուրի կյանիքի պատմությանը, ներկայացրել է, թե ինչպես են աշխարհին որպես Շառլ Ազնավուր հայտնի Վաղինակ Ազնավուրյանի ծնողները մազապուրծ եղել ցեղասպանությունից՝ հասնելով Ստամբուլ, այնուհետև նավով անցնելով Հունաստան, որից հետո էլ՝ Ֆրանսիա:

Հոդվածի վերջում հեղինակը մեջբերում է Ազնավուրի կողմից ասված «Երբեք չեմ եղել թուրք ժողովրդի ոխերիմ թշնամին: Այսօր երազանք ունեմ՝ գնալ մորս ծննդավայր երկիրը, բայց.. բայց… բայց..» խոսքերը՝ համեմատելով նրան 38 տարի նախնիների ծննդավայր Թուրքիայից հեռու ապրած և միայն անցած շաբաթ Թուրքիա այցելած քուրդ արվեստագետ Շիվան Փերվերի հետ:

Հեղինակն ավարտում է հոդվածը հետևյալ հարցադրումով.

«Այսօր Շարլզ Ազնավուրը 89 տարեկան է, այսինքն 89 տարի է՝ իր երկրից հեռու է. 38 տարի իր հայրերի ծննդավայրից հեռու գտնվող քուրդ արվեստագետ Շիրվան Փերվերի նման: Արդյո՞ք Ազնավուրն էլ կայցելի իր հայրերի հողը, ինչպես անցած շաբաթ դա արեց Փերվերը, ով 2010-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կողմից Թուրքիա այցելելու հրավեր էր ստացել: Արդյո՞ք արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նրանից անձամբ ներողություն կխնդրի:Դա ժամանակը ցույց կտա...»:

Ermenihaber.am