Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Տրապիզոն նահանգի ոստիկանության նախկին պետ գնդապետ Ալի Օզի դատական գործը Հրանտ Դինքի գործին կցելու հայցը:

Ալի Օզը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ժամանակ զբաղեցրել է Տրապիզոն նահանգի ոստիկանության հրամանատարի պաշտոնը: Օզը Դինքի դեմ մահափորձի վերաբերյալ տեղեկություններ է ունեցել, բայց որևէ կանխարգելիչ միջոցառումներ չի իրականցրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծառայողական անփութության փաստարկով, որը քննել էր Տրապիզոնի ծանր հանցագործությունների 1-ին դատարանը և որոշում կայացրել հայցն ուղարկել Դինքի գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը:

Ստամբուլի դատարանը մերժել է իրար կցել նշյալ 2 գործերը՝ նշելով, որ դրանց միջև իրավական և փաստացի կապ գոյություն չունի: Դատարանի որոշման մեջ նշված է, որ 2 գործերը քննել է նաև Վճռաբեկ դատարան, որը գործերի միավորման հարցում որոշում չի կայացրել:

Թուրքական «Մինութ 15» լրատվական կայքը ներկայացնում է դատարանի այս որոշումից հետո գործերի հետագա շարունակության հնարավոր տարբերակները:

Տրապիզոնի դատարանը կարող է շարունակել դատական գործը կամ էլ պահանջել իրար միացնել այդ գործերը : Այդ պարագայում գործը կուղարկվի Վճռաբեկի հանցագործուրթյունների բաժին, որը զբաղվում է դատարանների միջև առաջացած անհամաձայնություններով: Այս կառույցն էլ որոշում կկայացնի, թե որ դատարան է զբաղվելու այդ հարցով:

Ermenihaber.am