Սիրիայի Գամիշլի քաղաքի Թայ փողոցում (Հարըթ Թայ) ահաբեկիչները ավտոմեքենա են պայթեցրել, ինչի արդյունքում նախնական տվյալներով 200 մարդ է վիրավորվել և մեկ երեխա զոհվել: Այս մասին Եռագույնին հայտնել է տեղի աղբյուրները:

Վերջին տվյալներով, զոհերը մեկից ավելի են, կան նաև նյութական վնասներ: Պայթունը տեղի է ունեցել «Հայրենիքի Պաշտպանություն» կոչվող միավորման կենտրոնի մոտ: «Հայրենիքի պաշտպանությունը» տեղի արաբների, քրիստոնյաների և քուրդերի կողմից կազմված իշխանամետ միավորում է, որի նպատակն է արգելել ահաբեկիչներին մուտք գործել քաղաք:

Գամիշլին Սիրիայի հյուսիս-արևելյան քաղաքներից մեկն է, որը սահմանակցում է Թուրքիայի Մծբին քաղաքին և բնակչության մեծամասնությունը քրդեր և արաբներ են: Սիրիայի դեպքերից առաջ հայերի թիվը այստեղ կազմում էր 7,000 մարդ, սակայն այժմ նրանց թիվը գրեթե կիսով չափ կրճատվել են, մնացածը տեղափոխվել են Լիբանան, Հայաստան, Արցախ և հատկապես Եվրոպա: