«Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության շարքերը լքել է խորհուրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի տեղեկատվական կենտրոնը Նորատ Տեր Գրիգորյանցի «Ռուսաստանի հայերի միությունից» դուրս գալու հայտարարությունը հրապարակվել է սոցցանցերում: Նորատ Տեր-Գրիգորյանցը իր որոշումը հիմնավորում է կեղծ մեղադրանքներով, որոնք հնչել են իր հասցեին «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի կողմից: Այս մասին նշվում է Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարության մեջ:

«Հայտնում եմ, որ 2013 թվականի այս թվին կամավոր կերպով լքում եմ «Ռուսաստանի հայերի միությունը»: Նման որոշում կայացնելու պատճառը Ձեր կողմից իմ հասցեին հնչեցված սուտ մեղադրանքներն են:
Բանը նրանումն է, որ ես ԼՂՀ ներկայացուցչությունում հանդես եմ եկել երիտասարդ հայ ուսանողների և աշխատողների առաջ հայրենասիրական դաստիարակության, Հայրենիքի նկատմամբ սիրո, բանակի, մեր կազմակերպությունների, ռուս ժողովրդի հետ բարեկամության և եղբայրության, բնակության երկրում օրենքները հարգելու մասին: Տվյալ միջոցառմանը երիտասարդների կողմից առաջարկություն է հնչել ստեղծել ինչ-որ մարմին տարբեր հայ հասարակական կազմակերպությունների՝ միության մեջ մտնող և չմտնող, կողմից իրականացվող միջոցառումների համաձայնեցման համար: Ես այնտեղ չէի ներկայացնում «Ռուսաստանում հայերի միությունը» և դրա համար լիազորություն չունեի: Ես այնտեղ գտնվում էի որպես զինված ուժերի գեներալ-լեյտենանտ և որպես Արևմտյան հայերի ազգային կոնգրեսի նախագահի տեղակալ: Ես այս միջոցառման ժամանակ իրազեկել եմ և Գերման Սերգևիչին(«Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ) և ինչպես պահանջում է կարգը Գեորգի Արտաշեսովիչին(«Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ): Իսկ Ձեզ ներկայացրել են խեղաթյուրված տարբերակով և Դուք, չպարզելով տեղի ունեցածը, թույլ եք տվել Ձեզ վրդովված ձևով արտահայտել Ձեր դժգոհությունը:

Ամենայն հավանականությամբ Անանյանցը կամ մեկ ուրիշ անձնավորություն միշտ Ձեզ կեղծ տվյալներ է զեկուցում և ստեղծվում է անցանկալի հարաբերություններ միությունների միջև շրջաններում և այստեղ խորհրդի անդամների միջև: Սա նմանվում է բաժանիր և տիրիր կարգախոսի: Երբ «Ռուսաստանի հայերի միությունը» պետք է ընդհակառակը մոտեցնի: Կարծես նրանց մոտ մեծ նախանձ գոյություն ունի, որ ես կամ մյուսները հանդիպում ենք մարդկանց հետ, ելույթ ենք ունենում, մասնակցում ենք «Ռուսաստանի հայերի միության» և Ձեր անունից: Իսկ այդ կարգի մարդիկ, որոնք ստանում են աշխատավարձ և ոչինչ չեն անում, չեն ցանկանում իրենց շրջանում ունենալ այնպիսի մարդիկ, ինչպիսին Նորատ Տեր Գրիգորյանցն է»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ գեներալ- լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով մեծ ներդրում է ունեցել հայոց բանակի հիմնադրման և արցախյան ազատամարտի հաղթանակի գործում, 1992-95 թվականներին եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, 1993 թվականին իրականացրել է ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները, Հայաստանից հեռացել է 95 թվականին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պետական պարգևներով: