Երեկ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին  Ստամբուլում տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ:

Հավաքվածները երթով շարժվել են դեպի «Ակոս» պարբերականի խմբագրություն, որի դիմաց էլ  7 տարի առաջ սպանվել է Հրանտ Դինքը:

Սգո միջոցառման երթի մասնակիցների ձեռքներին եղել է պաստառներ. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Հրանտի համար, արդարության համար» և այլն:

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:05-ին Հրանտ Դինքը սպանվել է Ակոսի խմբագրության դիմաց: