Երեկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել էին մի քանի հազար ցուցարարներ՝ Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ: Թուրքական ոստիկանության ուժերից վեր է եղել հանդարտեցնել հոծ բազմությանը, ով արդարություն է պահանջել Դինքի սպանության համար: «The daily star» -ը գրում է՝ հղում անելով «Ֆրանսպրեսս» գործակալությանը: 
«Մարդասպան պետությունը պատասխան կտա դրա համար»,-բացականչել են ցուցարարները:
«Ես այստեղ եմ ոչ միայն Հրանտի համար:Ավելի քան հարյուր տարի է այնքան անարդարություններ են տեղի ունեցել Թուրքիայում» ,-նշել է պատմաբան Սարո Դադյանը:

Աղբյուրը նաև նշում է , որ Հրանտ Դինքը մի շարք ծրագրեր է իրականացրել հայերի և թուրքերի հաշտության ուղղությամբ, սակայն թուրքերի մոտ զայրույթ է առաջացրել այն փաստը , որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային կոտորածը հայերը անվանել են ցեղասպանություն:

Ըստ Hurriyet Daily News-ի հունվարի 18-ին «Հրանտ Դինք»  կազմակերպության անդամները հիշատակի արարողություն են կազմակերպել նրա ծննդավայր Մալաթիայում:Իսկ հունվարի 19-ին կազմակերպության անդամները հիշատակի երթ են կազմակերպել Թաքսիմ հրապարակից դեպի Ակոս խմբագրատուն:

Դինքի աջակիցները վստահ են, որ մարդասպանը պաշտպանություն է ստանում իր պետության կողմից և խնդրում են, որ ավելի մանրազնին հետաքննություն անցկացնեն, որպեսզի բացահայտեն այն պաշտոնյաներին ,որոնք նույնպես ներգրավված են եղել այս գործում: