ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի hամալսարանի եւ քոլեջի ուսանողները հինգշաբթի միաժամանակյա բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման:

Լուռ բողոքի ակցիաները կազմակեպել են համահայկական ուսանողների ասոցացիան: Այս մասին գրում է NeonTommy կայքը: Ուսանողները, իրենց շուրթերը կարմիր ժապավեններով ծածկած, լռությամբ, փորձել են ցույց տալ ԱՄՆ կառավարության լռությունը Հայոց ցեղասպանության անարդարացի ժխտման:

Ուսանողները իրենց ձեռքերում պահել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Կանգնեցրեք ցեղասպանության անիվը» և « Վաղվա մտավորականները ընդդեմ ցեղասպանության»:

Այս բողոքի ցույցերին միացել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանը, Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանը, Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանը, Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանը, Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանը, Կալիֆորնիայի Ռիվերսայդի համալսարանը եւ այլն:

Հիշեցնենք, որ 1915թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմի քաոսի մեջտեղում, թուրքական իշխանությունները Օսմանյան կայսրությունում իրականացրեցին զանգվածային վայրագություններ ընդդեմ այնտեղ ապրող հայ բնակչության , որը հայտնի դարձավ որպես առաջին ցեղասպանությունը 20 - րդ դարում: Այս աղետալի դեպքերի արդյունքում զոհվեց 1,5 միլիոն հայ: