Կարծում եմ մեզ բավական հետաքրքրիր նստաշրջան է սպասվում, իսկ առաջին քառօրյան շատ հագեցած էր: Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում, անդրադառնալով անցած քառօրյային, նման տեսակետ արտահայտեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Մեկնարկը տրվեց ԱԺ ոչ իշխանական ուժերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Մեր նախաձեռնությունն արձագանք չստացավ, սակայն մեծամասնությունը, որը չմասնակցեց քննարկումներին, նշեց,որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ելույթում կար մեր հարցերի պատասխաննները, սակայն դա նրանց իրավասության մեջ չէր մտնում», - նշեց նա:

Նրա խոսքերով, այդպես էլ չասվեց, թե ինչու է խախտվել Սահմանադրության շատ կետեր և այդ որոշումը հակասահմանադրական է և հակապետական:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինչ էր նշանակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե շուտով իշխանական ուժերի կողմից կստեղծվի գազային հարցերը քննարկելու հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը քառօրյայի սկզբից նախաձեռնել էին գազային հարցերը քննարկելու համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, սակայն այդ նախաձեռնությունը մեծամասնության պատճառով չընդունվեց, ինչից հետո էլ ԱԺ նախագահը հայտարարեց վերոհիշյալը:

«Ես ավելի շատ քմահաճություն եմ այստեղ տեսնում, եթե ուզու՞մ էին, ինչու՞ չմիացան: Միևնույն է եթե ցանկանան, մենք սիրով պատրաստ ենք: Եթե այդ նախագծում մեր մտահոգությունները լինեն, մենք կքննարկենք և կմիանանք», - հայտնեց Ռուբեն Հակոբյանը: