Ակօս շաբաթաթերթի կայքը գրում է, որ Թուրքիայի հայ համայնքին է վերադարձվել տարիներ առաջ բռնագրավված ամենամեծ գույքը՝ Սուրբ Փրկիչ հիվանդանոցին հարակից հողատարածքը՝ 42.259 քմ ընդհանուր տարածքով:

Հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ այս ձեռքբերումը իրենց հիմնադրամի և հանրության համար շատ կարևոր էր և որ իրենք շատ ուրախ են այս ձեռքբերման համար և հավելել, որ տարիների տևած նրանց պայքարը վերջապես իրականություն դարձավ և հայ համայնքին ետ վերադարձվեց հայ ազգի համար կարևորագույն տարածքներից մեկը:

Այս հողակտորը բռնագրավվել էր 1974 թ.-ին։