Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում սպանվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչ, գործարար Ստեփան Չոխորյանը:

47-ամյա Ստեփան Չոխորյանի ուղղությամբ կրակ են բացել տան շքամուտքում, Սիմֆերեպոլի կենտրոնում գտնվող գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Սպանվածը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր: Նա ստացել էր երեք հրազենային և դանակով հասցված վեց վնասվածք, ինչի արդյունքում տեղում մահացել է: 47-ամյա Ստեփան Չոխորյան ամուսնացած էր և ուներ 2 երեխա: