Ապրիլի 24-ի մասին կարելի է խոսել անվերջ ու անընդհատ: Դա հայի ցավն ու վիշտն է, որ երբեք չենք մոռանա:

Բայց հիշել, սգալ ու հարգել պարտավոր ենք բոլորս՝ ցանկացած անկյունում:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը Կալուգայից,  հայ համայնքի երիտասարդական միությունը ապրիլի 24-ին կազմակերպել էր հուշ-երեկո՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառումը սկսվեց դուդուկի ուղեկցությամբ «Դլե յաման» երգով, այնուհետև ցուցադրվեց հատված՝ «Արտույտների ագարակը» ֆիլմից: Համայնքի երիտասարդներն ու երեխաները հանդես եկան ասմունքով՝ ներկայացնելով Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ՝ ռուսերեն թարգմանությամբ:

Հայը հայ է՝ իր ողջ էությամբ, հոգով ու սրտով ապրում է իր ժողովրդի ցավով: Այդ էին վկայում Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայ պատանիներն իրենց հուզված ելույթներով:

 

 Արմինե Ավետիսյան