Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության և ականանետային կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել, կան վիրավորներ, հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 29-ին հրազենային վնասվածքից զոհվել է Րաֆֆի Հեքիմյանը, իսկ ապրիլի 30-ին, ռազմական գործողությունների հետևանքով՝ Սիրիայի բանակում ծառայող հայ զինվոր 25-ամյա Ուիլյամ Մակարյանը:

Քարեն Էփփե թաղամասում հրթիռակոծության հետևանքով էլ վիրավորվել է երկու հայ: Բեկորային վնասվածքներ է ստացել դպրոցական Խաժակ Ժամկոչյանը, որի վիճակը բժիշկները կայուն են գնահատում: