Լույս է տեսել «LoveyouBaby» մանկական ամսագիրը: Ամսագիրը իր մեջ պարունակում է hոգեբանի խորհուրդներ, մասնագետների կարծիքներ, հայտնի անձնավորությունների ընտանեկան պատմություններ և օգտակար տեղեկություն մայրիկների համար: Ամսագրի տարեդարձը շնորհավորելու էին եկել նրա էջերում տեղ գտած փոքրիկ բալիկները` իրենց ծնողների հետ: Միջոցառումը համալրված էր հետաքրքիր խաղերով, անակնկալներով և շոու-ծրագրով: Երեխաներին և մեծերին զվարճացնում էին «Ջամբո» էկզոտիկ այգու երկու հերոսները` Վիոլա և Ջամբո անուններով կապիկները:

Yerevannews.am-ը զրուցեց «LoveYouBaby»-ի լուսանկարիչ Արուսիկ Մարկոսյանի հետ: Լուսանկարիչը մեզ հետ զրույցում պարզաբանեց երեխաների հետ աշխատելու որոշ առանձնահատկություններ: Զրույցի ժամանակ նա նշեց.

«Հետաքրքիր նախաձեռնություն է, հույս ունենանք, որ այն շարունակական բնույթ է կրելու, քանի որ ուզում եմ տեսնել Բեյբիի նորանոր հաջողությունները: Այն իրականում շատ համեստ և գույներով լի ամսագիր է, որն ունի իր ճաշակը...Երեխաների հետ նույնպես հաճելի էր աշխատելը: Նրանք այնքա˜ն տարբեր են, այնքա˜ն ուրիշ են...Թեև այդքան էլ հեշտ աշխատանք չէ, ես փորձում էի բոլոր երեխաներին հասկանալ` ինչ են ուզում անել նկարահանման ժամանակ, ոնց, որտեղ...Ակամայից փոքրիկ էի դառնում ու հաճույքով ավարտին հասցնում գործս: Սիրեցի բոլորին»: