Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», ԲՀԿ խմբակցությունը լքելու դիմում է գրել:  

Պատգամավորի հայտարարության մեջ ասվում է. «Մեծարգո ԱԺ նախագահ, հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ եւ այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունությունը որպես անկուսակցական պատգամավոր»:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին դիմում է գրել նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արագած Ախոյանը։