Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ համայնքի կողմից կազմակերպվել է բողոքի ցույց Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար:

«Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,- ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:

Ինչպես հաղորդում է «Agencia Prensa Armenia» գործակալությունը բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ: